A
A
Մամիկոնյանց փողոցը Արամ Խաչատրյանին կապող նոր ճանապարհահատվածի շինարարությունն ավարտական փուլում է (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՄամիկոնյանց փողոցը Արամ Խաչատրյան փողոցին կապող նոր ճանապարհահատվածի շինարարությունն ավարտական փուլում է: Այն կշրջանցի ու զգալիորեն կբեռնաթափի Կոմիտասի պողոտան, հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:
Հաղորդագրությունում նշվում է, որ ճանապարհը կունենա արտաքին լուսավորության ստորգետնյա համակարգ, լուսատուներն էլ կլինեն էներգախնայող լեդ տեսակի:
Շինարարության ավարտը նախանշվում է նոյեմբերի երկրորդ կեսին: