Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Այդ միջամտությունից հետո սահմանին դրոնների տզզոցը միանգամից կտրվեց․ Դավիթ Սանասարյան (տեսանյութ)

«Այդ միջամտությունից հետո սահմանին դրոնների տզզոցը միանգամից կտրվեց։ Եթե ՌԴ-ն միջամտած լիներ, գործող իշխանություններն այդ մասին կխոսեին, չէին ասի, որ պատերազմը կանգնեցվել է ԱՄՆ-ի միջամտությամբ»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի վերջին հարձակմանը։

Դ․Սանասարյանը նաև հավելում է, թե այսօր մեր ռազմաարդյունաբերական կառույցներում այնպիսի հնարավորություններ են մշակվում, որոնց գործադրման դեպքում Ադրբեջանը երկար կմտածի, թե արժի՞ հարձակվել Հայաստանի վրա։

«Եթե մենք պոտենցիալ չունենայինք, Արևմուտքի, Հնդկաստանի ու այլ երկրների հետ, այս ակտիվությունը չէր լինի։ Մեր հնարավորություններից է նաև մեր ժողովրդավարությունը, նաև այն, որ մենք կարող ենք լավ գործընկեր լինել, ինչպես նաև՝ տարածաշրջանի նշանակությունը»,- հավելում է նա։

Դ․Սանասարյանը համոզված է, որ արևմուտքը Հայաստանին կզինի, եթե դուրս գանք ՀԱՊԿ-ից և հայտարարենք մեր չեզոք դիրքորոշման մասին։ Նա նաև գտնում է, որ Հայաստանը պետք է հայտարարի, որ հրաժարվում է Ռուսաստանի հետ իր բոլոր պայմանագրերից։

 

Մանրամասները՝ տեսանյութում։