Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+alashkert
A A
Սպորտ

«Ալաշկերտը» հաղթեց «Լեռնային Արցախին». ՀՀ ֆուտբոլի Պրեմիեր լիգա

Fastex Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի խաղում Երևանի «Ալաշկերտը» սեփական դաշտում ընդունեց մրցաշարի նորեկ «Լեռնային Արցախին»: Խաղն ավարտվեց դաշտի տերերի հաղթանակով` 2:1:

Առաջին խաղակեսում աչքի ընկան ալաշկերտցիներ Տիագո Գալվաոն ու Բլադիմիր Դիասը: Հանդիպման վերջում Մարվին Անգուլոն ընդամենը կրճատեց հաշվի տարբերությունը:

Այս հաղթանակից հետո «Ալաշկերտը» վաստակեց 27 միավոր և ընդհուպ մոտեցավ առաջատար «Ուրարտուին», որը 28 միավոր ունի: «Լեռնային Արցախը» 5-րդ պարտությունը կրեց առաջնությունում և այժմ 15 միավորով զբաղեցնում է 6-րդ տեղը:

Տուրի վերջին խաղերը կկայանան հոկտեմբերի 21-ին: «Շիրակը» կընդունի «Փյունիկին», իսկ «Արարատ-Արմենիան»` «Արարատին»: