Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՀՀ Ոստիկանություն
A A
Հասարակություն

Հոկտեմբերի 21-ին Երևանի մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը

Երևանում անցկացվող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի կապակցությամբ հոկտեմբերի 21-ին՝ ժամը 9-ից 11-ը, արարողակարգային միջոցառումներով պայմանավորված, ըստ անհրաժեշտության, կսահմանափակվեն տրանսպորտային միջոցների երթևեկությունը Մաշտոցի և Բաղրամյան պողոտաներում, Սարալանջի, Տերյան, Կորյունի, Ամիրյան, Պռոշյան և Գրիգոր Լուսավորչի փողոցներում։ Հայտնում է ՀՀ ոստիկանությունը։