Բացել լրահոսը Փակել լրահոսը
ձմեռային զորակոչ
A A
Հասարակություն

Ձմեռային զորակոչը կմեկնարկի հոկտեմբերի 24-ին

Ձմեռային զորակոչը կմեկնարկի հոկտեմբերի 24-ից․ այս մասին նախագիծն ընդգրկված էր կառավարության նիստում։

Որոշումը՝ ստորև․

Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ և 25-րդ հոդ¬վածի 1-ին մասերով ու «Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը    ո ր ո շ ու մ     է.

  1. Հայտարարել 2022 թվականի հոկտեմբերի 24-ից մինչև 2023 թվականի հունվարի 31-ը ներառյալ Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ձմեռային զորակոչը (այսուհետ՝ 2022 թվականի ձմեռային զորակոչ), որոնց 18 տարին լրանում է մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:
  2. 2022 թվականի ձմեռային զորակոչի շրջանակներում մինչև 2023 թվականի մարտի 31-ը ներառյալ զորացրել օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողներին:
  3. Այլընտրանքային աշխատանքային ծառայությունից արձակել սահմանված ժամկետում այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցած ծառայողներին: