Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+aronyan 1 (3)
A A
Սպորտ

Լևոն Արոնյանը 10-րդ տեղը գրավեց շախմատի ԱՄՆ առաջնությունում

Սենթ Լուիսում ավարտված շախմատի ԱՄՆ-ի տղամարդկանց առաջնությունում Լևոն Արոնյանը զբաղեցրեց 10-րդ տեղը:

Անցած գիշեր կայացած վերջին` 13-րդ տուրում, մեր հայրենակիցը սևերով ոչ-ոքի խաղաց մրցաշարի միանձնյա առաջատար Ֆաբիանո Կարուանայի հետ: Նա վաստակեց 6 միավոր և եզրափակեց առաջին տասնյակը: Այդ արդյունքի համար հայազգի շախմատիստը կստանա 8000 դոլար պարգևավճար:

ԱՄՆ-ի չեմպիոն հռչակվեց հենց Ֆաբիանո Կարուանան, որը վաստակեց 8,5 միավոր և կես բալով առաջ անցավ 2-րդ հորիզոնականում գտնվող Ռեյ Ռոբսոնից: Իտալացի շախմատիստը վաստակեց 60 հազար դոլար:

Ամերիկահայ գրոսմայստեր Սամուել Սևյանը վերջին տուրում հաշտություն կնքեց փորձառու Վեսլի Սոյի հետ, վաստակեց 7 միավոր և բաժանեց 5-9-րդ հորիզոնականները: Նա կստանա 13750 դոլար պարգևավճար:

ԱՄՆ-ի շախմատի կանանց առաջնությանը մասնակցած մեր հայրենակից Տաթև Աբրահամյանը 13-րդ տուրում հաղթեց Նազի Պաիկիձեին և վաստակած 7 միավորով կիսեց 5-7-րդ տեղերը: Նա կստանա 8 հազար դոլար պարգև:

ԱՄՆ-ի կանանց չեմպիոնը կորոշվի այսօր կայանալիք թայ-բրեյքում, որտեղ միմյանց հետ կհանդիպեն 9-ական միավոր վաստակած Իրինա Կրուշն ու Ջենիֆեր Յուն: