Բացել լրահոսը Փակել լրահոսը
1095265
A A
Պաշտոնական

Մուշեղ Բաբայանը և Էդիկ Հակոբյանը նշանակվել են հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոններում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հոկտեմբերի 19-ի որոշումներով Մուշեղ Բաբայանը և Էդիկ Հակոբյանը նշանակվել են հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոններում։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքէջից։

«Ղեկավարվելով «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 15-րդ մասով և 20-րդ հոդվածի 1-ին մասով՝ Մուշեղ Բաբայանին նշանակել հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ՝ ազատելով նրան հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից»,- ասվում է ՀՀ վարչապետի որոշման մեջ:

Նույնաբովանդակ որոշում է կայացվել նաև Էդիկ Հակոբյանի պաշտոնի նշանակելու առնչությամբ։