A
A
Հավաքներ Երեւանում
Հայաստանի մինչեւ 19 եւ 17 տարեկան ֆուտբոլիստների հավաքականները փետրվարի 10-ից ուսումնամարզական հավաք են անցկացնում Երեւանում: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Երկու թիմերն էլ հանգրվանել են ՀՖՖ տեխնիկական կենտրոնում: 19 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Վարազդատ Ավետիսյանը թիմ է հրավիրել 21 ֆուտբոլիստ, այդ թվում 9 լեգեոնական: 17 տարեկան ֆուտբոլիստների հավաքականի գլխավոր մարզիչ Սուրեն Չախալյանի կողմից հրավիրված 22 խաղացողներից 10-ը նույնպես ներկայացնում են արտասահմանյան թիմեր:
Հավաքականները մարզումներ կանցկացնեն մինչեւ փետրվարի 22-ը: