Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մարզեր

Այգեհատում ապրողների գերակշիռ մասը Շահվերդյան իշխանական տոհմի սերունդներն են. մի գյուղի պատմություն (տեսանյութ)

Լոռու Այգեհատ գյուղը, որ Օձունի գյուղախմբում էր ընդգրկված, հիմա արդեն Ալավերդի խոշորացված համայնքի մաս է կազմում։ Փոքրիկ այս բնակավայրի մասին հետաքրքիր շատ պատմություններ կան։

Նախկինում Իկըհատ կամ ներկա Այգեհատ անունները կապված են գյուղի շրջակայքի երբեմնի մեծաքանակ այգիների հետ, որոնք հատվել են։ Իսկ խորհրդային տարիներին գյուղը վերանվանվել է բոլշևիկյան կուսակցության ականավոր գործիչ Դանուշ Շահվերդյանի անունով։

Գյուղի պատմությունը սերտորեն առնչվում է Լոռվա քաջերի սխրանքներին։ Ջիլավը, Պետոն և ուրիշներ այս տարածքում են արել իրենց քաջագործությունները։

Մանրամասները՝ «Անկյուն+3» ՀԸ տեսանյութում