Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երկու խաղում` յոթ 11 մ-ոց հարված

Սպորտ
a1a2ad810dc7e1fa7fafb18e5a02a88f

Անցած չորեքշաբթի կայացած ընկերական խաղերից երկուսը սկանդալային արձագանք են ստացել:

Պարզվում է, որ Անթալիայում կայացած Էստոնիա - Բուլղարիա եւ Բոլիվիա - Լատվիա խաղերը սպասարկել է Հունգարիայի մրցավարական նույն խումբը, ընդ որում այդ հանդիպումներին նշանակվել է ... յոթ 11 մ հարված, որոնք էլ վճռել են դրանց ելքը:

Էստոնիա - Բուլղարիա խաղում գրանցվել է ոչ-ոքի` 2:2, իսկ Բոլիվիա - Լատվիա հանդիպումն ավարտվել է լատվիացիների հաղթանակով` 2:1:

Էստոնիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղար Միկել Ույբոլեխտը հայտարարել է, որ բուլղարացիների հետ խաղը պայմանավորված բնույթ է կրել: Նույնպիսի կասկած է հայտնել նաեւ ֆեդերացիայի նախագահ Այվար Պոխլակը: Էստոնական կողմը կարծում է, որ երկու խաղերն էլ սպասարկել է նույն մրցավարը, սակայն տարբեր անուններով, եւ որ նրա օգնությամբ բուքմեյքերական մեքենայություն է թույլ տրվել:

Ի դեպ, այդ հանդիպումների ժամանակ 11 մ հարվածներ հիմնականում վաստակել են Ռուսաստանի թիմերում հանդես եկող ֆուտբոլիստները, ինչը նույնպես կասկածելու տեղիք է տվել:

Էստոնիայի ֆուտբոլի ֆեդերացիայի դիմել է ՖԻՖԱ-ին ու ՈՒԵՖԱ-ին` այդ խաղի կապակցությամբ հետաքննություն անցկացնելու համար: