Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+shtanga 1
A A
Սպորտ

Գոռ Սահակյանը` ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների չեմպիոն

Հայաստանի երիտասարդ ծանրորդներն առաջին ոսկե մեդալը նվաճեցին Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունում:

67 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Գոռ Սահակյանը երկամարտի 301 կգ արդյունքով գրավել է առաջին տեղը: Նա միաժամանակ երկու փոքր արծաթե մեդալ է նվաճել պոկում (134 կգ) և հրում վարժություններում (167 կգ):

Ի դեպ, այս քաշային կարգում հիմնական պայքարը գնում էր Գոռ Սահակյանի եւ երկու թուրք ծանրորդների միջև: Վերջինները չնայած շրջանցել են մեր ծանրորդին առանձին վարժություններում, սակայն երկամարտում հետ են մնացել 3 և 8 կիլոգրամով: