Բացել լրահոսը Փակել լրահոսը
հնդկաստան
A A
Պաշտոնական

Սուրեն Պապիկյանը հանդիպել է Հնդկաստանի պաշտպանության նախարարի հետ

Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում հանդիպել եմ Հնդկաստանի պաշտպանության նախարար Շրի Ռաջնաթ Սինկհի հետ: Գրել է ՀՀ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
 
«Գոհունակություն ենք հայտնել համագործակցության ներկա մակարդակի վերաբերյալ, քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները, երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության մի շարք հարցեր։
 
Ներկայացրել եմ ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը և շնորհակալություն հայտնել միջազգային ատյաններում Հնդկաստանի հստակ դիրքորոշման համար։
 
Հանդիպման ավարտին գործընկերոջս հրավիրել եմ պաշտոնական այցով այցելել Հայաստան»,-գրել է նա։