A
A
Վայոց ձորի մարզում արձանագրել են ապօրինի որսի դեպք
Աջակցիր «Ա1+»-ինՀոկտեմբերի 15-ին ստացված ահազանգի հետքերով ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և Ոստիկանության աշխատակիցները Վայոց ձորի մարզում արձանագրել են ապօրինի որսի դեպք։Եղեգիս համայնքի Հորս բնակավայրում վայրի խոզ տեսակի կենդանին արգելափակման մեջ էր հայտնվել որսագողության նպատակով տեղադրված մետաղական լարանում։
Կենդանին ազատ է արձակվել վայրի բնություն։Մետաղական լարանն առգրավված է, ձեռնարկվում են միջոցներ իրավախախտին հայտնաբերելու համար։
Խիստ դատապարտում ենք նման վերաբերմունքը կենդանիների նկատմամբ։
Որսի կանոնները կոպիտ խախտելը (որսը առանց դրա թույլտվության կամ արգելված վայրերում, կամ արգելված ժամանակ, կամ արգելված գործիքներով կամ եղանակներով), ինչպես նաև որսի մյուս կանոնները պարբերաբար խախտելը`
