Բացել լրահոսը Փակել լրահոսը
օդապարիկ
A A
Հասարակություն

Խոստացված համաշխարհային նոր ռեկորդը սահմանված է՝ իրականացրել ենք առանց վայրէջքի 34 ժամ 41 րոպե տևողությամբ թռիչք

Հոկտեմբերի 13-ից 17-ը Երևանում և Գառնիում Skyball-ը ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ կազմակերպել էր «Discover Armenia from the sky» («Բացահայտեք Հայաստանը երկնքից») օդապարիկների փառատոնը: Երկու փուլով կազմակերպված փառատոնին այս տարի մասնակցեցին շուրջ 20 օդապարիկներ Հայաստանից, Ռուսաստանից, Բրազիլիայից, Բուլղարիայից և այլ երկրներից: Ցուցադրական փուլն իր մեջ ներառում էր օդապարիկների ազատ թռիչքներ, իսկ մարզական փուլի ժամանակ յուրաքանչյուր օդապարիկի անձնակազմ իրականացրեց պահանջվող առաջադրանքը, որի արդյունքում ընտրվեցին հաղթողներ և պարգևատրվեցին շքանշաններով Skyball Armenia-ի կողմից: Փառատոնի փակման արարողությանը Նաիրի Բարսեղյանը շնորհավորեց մասնակիցներին և նշեց, որ Skyball-ը շարունակում է Հայաստանը ճանաչելի դարձնել ավիացիոն սպորտաձևերում։

Ինչպես և խոստացել էինք, համաշխարհային նոր ռեկորդը սահմանված է, իրականացրել ենք առանց վայրէջքի, 34 ժամ 41 րոպե տևողությամբ թռիչք։ Թռիչքը սկսվել է Օրենբուրգ քաղաքից` Ղազախստանի սահմանից, -ասաց Ն. Բարսեղյանը: Մնալով օդում 34 ժամ Նաիրի Բարսեղյանն ու Սերգեյ Բաժենովը սահմանեցին նոր համաշխարհային ռեկորդ, հատելով նախկին ռեկորդի շեմը` 32 ժամ, 12 րոպե, 47 վայրկյան։

Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը հանձնեց մասնակիցներին հավաստագրերն ու շնորհակալագրերը` նշելով, որ Կոմիտեն կարևորում է նման վառ և հետաքրքիր միջոցառումները և միշտ պատրաստ է աջակցել նապաձեռնություններին: -Այս տարի հասել ենք ճանաչելիության առավել բարձր մակարդակի, ունենք մասնակիցներ աշխարհի տարբեր ծայրերից, վստահ եմ, որ Փառատոնը շարունակական կլինի, սպասում ենք բոլորին Հայստանում մյուս տարի, - ասաց Ս.Պօղոսեանը:

ՀՀ Զբոսաշրջության կոմիտե