Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_900x600_unity
A A
Բիզնես

Բոլոր ժամանակների Ucom-ի լավագույն առաջարկի բաժանորդները կօգտվեն հավելյալ արտոնություններից

Մինչև 2023 թվականի հունվարի 12-ը ներառյալ «Յուքոմ» ընկերության կոնվերգենտ Unity սակագնային պլանների բաժանորդները կստանան ոչ միայն շա՜տ ինտերնետ, րոպեներ, հեռուստաալիքներ, այլև լրացուցիչ արտոնություններ Ucom-ից սարքավորում ձեռք բերելիս։

Հատուկ առաջարկից հնարավոր է օգտվել՝ ձեռք բերելով սարքավորումը ինչպես Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոններում, այնպես էլ առցանց՝ https://shop.ucom.am/am/ կայքում։ Առցանց գնում կատարելիս անհրաժեշտ է Unity հիմնական համարից ուղարկել դատարկ կարճ հաղորդագրություն 0104 կարճ համարին, ստանալ պրոմո կոդ և մուտքագրել այն առցանց հայտում։

«Ձեր ակտիվ Unity հիմնական համարներով այսուհետ կարող եք լրացուցիչ 10% զեղչ ստանալ աքսեսուարներ, ականջակալներ, լիցքավորման սարքեր, Wi-Fi երթուղիչներ, «Խելացի տուն» սարքավորումներ, հեռուստացույցեր, խաղային համակարգեր, վիրտուալ իրականության ակնոցներ, ռոբոտ-փոշեկուլներ, էլեկտրական տրանսպորտ ձեռք բերելիս։ Իսկ սմարթֆոններ, պլանշետներ և հեռախոսներ ձեռք բերելիս կունենաք հավելյալ 6 ամսվա պրեմիում երաշխիք», - ասել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։

Հավելենք, որ լրացուցիչ արտոնությունը կիրառելի չէ, եթե բաժանորդն օգտվում է Unity + ապառիկ, Level up + ապառիկ առաջարկներից, կամ եթե ձեռք է բերում արդեն իսկ զեղչված սարքավորումներ։