Բացել լրահոսը Փակել լրահոսը
դի պուրակում Ստեփանակերտի
A A
Պաշտոնական

Ստեփանակերտի Ազատամարտիկների պուրակում տղամարդն ինքնասպան է եղել

Հոկտեմբերի 17-ին ժամը 06:30-ին ՆԳ նախարարության ոստիկանության հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Կնունյանցների փողոցում գտնվող Ազատամարտիկների անվան պուրակում դի կա։

Անմիջապես դեպքի վայր մեկնած ոստիկանության փորձաքրեագիտական բաժնի ծառայողները և քննչական կոմիտեի օպերատիվ քննչական խումբը պարզել են, որ դիակը հանդիսանում է Ստեփանակերտ քաղաքի 40-ամյա բնակիչ Ա.Ա.-ն։

Վերջինս, ս.թ. հոկտեմբերի 17-ին, ժամը 04:00-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում իրեն պատկանող ատրճանակով ինքնասապանություն է գործել: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն՝ հայտնում է Արցախի ոստիկանությունը։