Բացել լրահոսը Փակել լրահոսը
1095000
A A
Պաշտոնական

Հրդեհ Երևանում գտնվող սուրճի գործարանում․ դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատների չորս մարտական հաշվարկ

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հոկտեմբերի 16-ին, ժամը 15:09-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Սևանի փողոցի թիվ 86/1 հասցեում գտնվող սուրճի գործարանից նկատվում է ծուխ։

Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:09-ին: