Բացել լրահոսը Փակել լրահոսը
1094994
A A
Պաշտոնական

Երևանի Գարեգին Նժդեհի հրապարակի մոտ բախված երեք ավտոմեքենաներից մեկի վարորդը հոսպիտալացվել է

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հոկտեմբերի 15-ին, ժամը 23։23-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Գարեգին Նժդեհի հրապարակի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ։

«Պարզվել է, որ Գարեգին Նժդեհի և Մանթաշյան փողոցների խաչմերուկում բախվել են «Mercedes-Benz C» (վարորդ՝ Պ. Հ.), «Skoda Octavia» (վարորդ՝ Պ. Օ.) և «BMW» (վարորդ՝ Հ. Ա.) մակնիշների ավտոմեքենաները:

Փրկարարները «Mercedes-Benz C» մակնիշի ավտոմեքենայի վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

փրկարարները հոսանքազրկել են «BMW» մակնիշի ավտոմեքենան, փակել «Mercedes-Benz C» և «Skoda Octavia» մակնիշների ավտոմեքենաների գազի բալոնների փականները։