Բացել լրահոսը Փակել լրահոսը
shahta_hpVErRI
A A
Հասարակություն

Պայթյունից հետո Թուրքիայի հանքում 49 բանվոր է արգելափակվել

Թուրքիայի հյուսիսում գտնվող հանքահորում պայթյունից հետո 49 աշխատող արգելափակված է, ասել է Բարթին նահանգի նահանգապետ Նուրթաջ Արսլանը, փոխանցում է Ռիա Նովոստին:

Պայթյունը տեղի է ունեցել Թուրքիայի հյուսիսում գտնվող հանքում, փլատակների տակ կան աշխատողներ, ավելի վաղ հայտնել էր CNN Turk-ը։ A Haber հեռուստաալիքը, վկայակոչելով տեղի իշխանություններին, հայտնում է, որ 300 մետր խորության վրա գտնվող պայթյունի վայրում գտնվել է 115 բանվոր, նրանցից մի քանիսը տարհանվել են։

Նրա խոսքով՝ պայթյունի պատճառը դեռևս հայտնի չէ։

Թուրքիայի ներքին գործերի և էներգետիկայի նախարարության ղեկավարներ Սուլեյման Սոյլուն և Ֆաթիհ Դոնմեզը նախագահ Թայիփ Էրդողանի հանձնարարությամբ գնացել են երկրի հյուսիսում գտնվող հանքում պայթյունի վայր։

Արտակարգ իրավիճակների կանխարգելման և հետևանքների վերացման գրասենյակից հայտնել են, որ պայթյունի պատճառը տրանսֆորմատորն է եղել։

«Բարտինի հանքում պայթյուն է տեղի ունեցել տրանսֆորմատորի պատճառով»,- ասվում է հաղորդագրության մեջ։