Բացել լրահոսը Փակել լրահոսը
1920x-8-copy_0-1
A A
Հասարակություն

Մահացել է «Հարրի Փոթեր»-ում Հագրիդի դերակատարը՝ Ռոբի Քոլթրեյնը

Շոտլանդացի դերասան Ռոբի Քոլթրեյնը, որը հայտնի է Հարրի Փոթերի մասին ֆիլմերում Հագրիդի դերակատարմամբ, մահացել է 72 տարեկանում։

Ինչպես տեղեկացնում է «Բի-բի-սի»-ն, շոտլանդացի աստղը, ում իսկական անունն է Էնթոնի Ռոբերտ ՄակՄիլլան, արժանացել է OBE մրցանակի 2006 թվականին: Դերասանը մահացել է Շոտլանդիայի Ֆոլկիրքի մոտ գտնվող հիվանդանոցում:

Դերասանը նաև կատակերգու էր և գրող, իսկ կինոյում նկարահանումներից բացի, զբաղվում էր հայտնի մուլտֆիլմերի հնչյունավորմամբ։

Քոլթրեյնը, բացի այդ, խաղացել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են Ջեյմս Բոնդի մասին «Եվ մի ամբողջ աշխարհ քիչ է»,«Ոսկե աչք», «Օուշենի տասներկու ընկերները»  և բազմաթիվ այլ ֆիլմերում: