Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Ձերբակալվել է անչափահաս մոպեդավարի մահվան պատճառ դարձած վթարի մասնակից վարորդը (տեսանյութ)

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Երևան քաղաքի Մամիկոնյանց և Տիգրանյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած՝ մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի հանգամանքները պարզելու համար:

Նախնական տվյալներով, 2022թ. հոկտեմբերի 14-ին՝ ժամը 02։15-ի սահմաններում, հիշյալ  խաչմերուկում միմյանց են բախվել 2000թ. ծնված տղամարդու կողմից վարած «Կիա» մակնիշի ավտոմեքենան և անչափահասի տղայի վարած մոպեդը, որի հետևանքով վերջինիս վարորդը տեղում մահացել է։

Նույն օրը «Կիա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հանցավոր արարք առերևույթ կատարելու կասկածանքով  ձերբակալվել է:

Քրեական վարույթով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվում է նախաքննություն:

Քննչական կոմիտե