Բացել լրահոսը Փակել լրահոսը
1094861
A A
Քաղաքականություն

Պուտինը Փաշինյանին և Ալիևին հրավիրել է Ռուսաստան՝ եռակողմ հանդիպման

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հրավիրել է Ռուսաստան՝ եռակողմ հանդիպում անցկացնելու նպատակով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Պուտինն այս մասին հայտարարել է Աստանայի Կոնգրես կենտրոնում Անկախ Պետությունների Համագործակցության անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովի ժամանակ:

Պուտինը նաև արձագանքել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությանը, որում նա մեղադրել էր Ռուսաստանին Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը սրելու, տարածաշրջանում իրավիճակն ապակայունացնելու մեջ: ՌԴ նախագահը նշել է, որ այդ հայտարարությունները ոչ կոռեկտ են և անընդունելի:

«Ռուսաստանը միշտ անշեղորեն ձգտել է կարգավորել ցանկացած հակամարտություն, այդ թվում՝ Ղարաբաղում»,- ասել է Պուտինը: Խոսելով ԱՊՀ տարածքում հակամարտությունների մասին՝ Պուտինը նշել է, որ պետք է ձգտել ստեղծված իրավիճակից առավելագույն ելք փնտրել: