Բացել լրահոսը Փակել լրահոսը
54e817fe-f30e-fe06-6e27-4cc259233f69
A A
Քաղաքականություն

Բևեռի անդամները հանդիպում են ունեցել Արցախի ԱԺ նախագահի հետ

Ս.թ. հոկտեմբերի 13-ին Երևանում տեղի ունեցավ Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի և Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհրդի անդամներ Ժիրայր Սէֆիլյանի և Գարեգին Չուգասզյանի հանդիպումը:   Կողմերը համաձայնեցին, որ Արցախի եւ արցախահայության անվտանգության եւ Հայաստանի Հանրապետության անվտանգության խնդիրները անքակտելի միասնություն են ներկայացնում և նրանց հակադրումը կեղծ պնդում է։ Ա. Թովմասյանը շեշտեց համայն հայության միացյալ դիրքորոշման կարեւորությունը այս հարցում։ Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհրդի անդամները նշեցին Արցախում արևմտյան խաղաղապահ եւ հումանիտար ներկայության ապահովման գոյաբանական կարևորությունը՝ Արցախի եւ արցախահայության անվտանգության համար հին աշխարհակարգի փլուզման եւ նորի կառուցման պայմաններում։ Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհուրդ