A
A
Սուքիասյանները Բրյուսովի շենքը չեն գնում, ինչպես չեն գնել ու չեն գնելու ԵՊՀ ի շենքը և մնացած բուհերի շենքերը․ խոսնակ
Աջակցիր «Ա1+»-ինՍուքիասյանները Բրյուսովի շենքը չեն գնում, ինչպես չեն գնել ու չեն գնելու ԵՊՀ ի շենքը, մանկավարժական համալսարանի և մնացած բոլոր բուհերի շենքերը․ այս մասին գրառում է կատարել ԱԺ պատագամավոր Խաչատուր Սուքիասյանի խոսնակ Աննա Մկրտչյանը։
«Հատուկ այն մարդկանց համար, ովքեր հասկանալու հետ կապված խնդիր ունեն` նորից կրկնեմ. Սուքիասյանները չեն գնում Բրյուսովի շենքը, ինչպես չեն գնել և չեն գնելու ԵՊՀ շենքը, մանկավարժական համալսարանի շենքը, մյուս համալսարանների շենքերը։ Մի հարց էլ ես ունեմ. չե՞ք հոգնում նման ստերով ձեզ վարկաբեկելուց»,-գրել է նա։