Բացել լրահոսը Փակել լրահոսը
3ak
A A
Հասարակություն

Անհետ կորած զինծառայող Վահե Թորոսյանի հարազատները Արմավիրի մարզում ճանապարհ են փակել

Անհետ կորած համարվող  զինծառայող Վահե Թորոսյանի հարազատները Արմավիրի մարզում ճանապարհ են փակել․ հայտնում է Sputnik Արմենիան։
 
 Նրանք պահանջում են, որ իրենց երեխային գտնեն ու հետ վերադարձնեն։
 
«Իմ երեխան երեք տեղից վիրավոր ա եղել, ես ինչքա՞ն սպասեմ, մի ամիս է ես իմ երեխայի ձայնը չեմ լսել, խնդրում եմ, իմ երեխային բերեք տվեք ինձ»,– ասում է Վահեի մայրը։
 
Զինծառայողի մայրը պատմում է, որ տղան վերջին անգամ զանգել է սեպտեմբերի 14–ին, ասել է, որ ամեն ինչ լավ է, շուտով հերթափոխ է լինելու և նա իջնելու է դիրքերից։ 
 
Այն որ Վահեն վիրավոր է, ծնողներն իմացել են ավելի ուշ, զինակից ընկերներից, բայց Վահեի հետ կապ հաստատել մինչև այսօր չի հաջողվում։
 
Վահե Թորոսյանի ծնողներին կընդունի պաշտպանության նախարարը։