A
A
Կրակել են Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան ծառայողական ավտոմեքենայի վրա
Աջակցիր «Ա1+»-ինԱյս տարվա հոկտեմբերի 10-ի լույս 11-ի գիշերը անհայտ անձինք կրակել են Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան ծառայողական ավտոմեքենայի վրա։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։
Այդ կապակցությամբ հոկտեմբերի 12-ին ԱԳՆ է կանչվել Ադրբեջանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը, տեղի ունեցածի կապակցությամբ արտահայտվել է լուրջ մտահոգություն և դժգոհություն, և Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչության անվտանգությունն ապահովելու պահանջ է ներկայացվել։