Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+aronyan (1)
A A
Սպորտ

Լևոն Արոնյանը զիջում է դիրքերը. շախմատի ԱՄՆ առաջնություն

Մեկօրյա ընդմիջումից հետո վերսկսեց շախմատի ԱՄՆ տղամարդկանց առաջնությունը:

Հայաստանի նախկին շախմատիստ Լևոն Արոնյանը 6-րդ տուրում հանդիպեց Դարիուշ Շվիերցի հետ: Սպիտակներով հանդես եկող հայ գրոսմայստերն անվստահ սկսեց պարտիան և հայտնվեց ոչ շահեկան դիրքում: Մրցակիցը աստիճանաբար մեծացրեց ճնշումը թագավորի վրա և ի վերջո հասավ նյութական առավելության: 73-րդ քայլին սպիտակները ստիպված կանգնեցրին ժամացույցը:

Այդպիսով, Լևոն Արոնյանը կրեց երկրորդ անընդմեջ պարտությունը: Նա վաստակած 2 միավորով այժմ զբաղեցնում է նախավերջին 13-րդ հորիզոնականը: Այսօր կայանալիք 7-րդ տուրում մեր հայրենակիցը կմրցի Քրիստոֆեր Յուի հետ, որը 3 միավորով զբաղեցնում է 10-րդ տեղը:

Ամերիկահայ շախմատիստ Սամուել Սևյանը ընթացիկ տուրում ոչ-ոքի խաղաց Ջեֆրի Սյոնի հետ, վաստակեց 3,5 միավոր և շարունակում է բաժանել 2-4-րդ տեղերը: Աղյուսակը միանձնյա գլխավորում է Ֆաբիանո Կարուանան, որն ունի 4,5 միավոր: