Բացել լրահոսը Փակել լրահոսը
ղրիմիկամուրջ
A A
Հասարակություն

Ղրիմի կամրջի վրա ահաբեկչության համար ձերբակալվել է նաև ՀՀ քաղաքացի

Ղրիմի կամրջի վրա ահաբեկչության համար քողարկված պայթուցիկով բեռը բեռնատարում է հայտնվել Երևանում փաստաթղթերի փոխանակման արդյունքում․ այս մասին հայտնել է ՌԴ ԱԴԾ, փոխանցում է Րիա Նովոստին։
 
ԱԴԾ-ի տվյալներով ՝ պայթուցիկը Օդեսայից ուղարկել են Բուլղարիա, Վրաստան և Հայաստան: Սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 3-ը Երևանի «Տրանսալիանս»  տերմինալում բեռը մաքսազերծվել է ԵԱՏՄ կանոններով և կատարվել է փաստաթղթերի փոխարինում ։
 
Դրանից հետո այն ուղարկողն արդեն եղել է «Գու ԱՐ ՋԻ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն (Հայաստան, ք.Ալավերդի), իսկ ստացողը՝ «ԼԻԴԵՐ» ՍՊԸ-ն (ք. Մոսկվա):
 
 Ապա բեռը Վրաստանում գրանցված DAF 4 բեռնատարով հոկտեմբերի 4-ին հատել է ռուս-վրացական սահմանը Վերին Լարսում և հոկտեմբերի 6-ին տեղափոխվել և բեռնաթափվել է ՌԴ-ի Արմավիր քաղաքի մեծածախ բազայում:
 
 Ձերբակալվածել են Ուկրաինայի, Վրաստանի քաղաքացիներ և Հայաստանի քաղաքացի Արթուր Թերջանյանը: