Նոր Նորքում քանդվել է 6 ապօրինի շինություն (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր Նոր Նորք վարչական շրջանում միանգամից 6 ապօրինի շինություն է քանդվել՝ Սաֆարյան փ. 10/2, Գալշոյան փ. 8/1, Վիլնյուսի փ. 64/3, Դ. Մալյան փ. հ. 5 հասցեների հարակից տարածքներում, ինչպես նաև ինքնակամ Թ. Կրպեյանի անվան այգու վերջնամասում:
Բոլոր շինությունները կառուցված են եղել համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքներում: Ավելի վաղ քաղաքացիները զգուշացվել և տուգանվել են վարչական իրավախախտումների մասին օրենսդրությամբ սահմանված կարգով:
Քաղաքացիներին հորդորել են նաև սեփական ուժերով ապամոնտաժել կառույցները: Աշխատանքներն իրականացվել են քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության, քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության աշխատակիցների, Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ուժերով և ՀՀ ոստիկանության աջակցությամբ: Ստուգայցերը բոլոր վարչական շրջաններում լինելու են շարունակական: Հայտնաբերված ապօրինի ցանկացած կառույց ապամոնտաժվելու է: