Բացել լրահոսը Փակել լրահոսը
20221010_172520
A A
Քաղաքականություն

ԵԽԽՎ-ում հնչեց հասցեական քննադատություն․ Ալիեւին գուցե որոշակիորեն զսպի․ Հայաստանի պատվիրակ

Այսօրվա քննարկման ժամանակ հնչեցին բավականին հասցեական քննադատություններ Ադրբեջանի հասցեին,- ԵԽԽՎ-ում  Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական գործողությունների վերաբերյալ բանավեճի ավարտին «Ա1+»-ին ասաց հայկական պատվիրակության անդամ Արուսյակ Ջուլհակյանը։ Ըստ նրա՝  այս քննարկումից հետո  արդեն  կարեւոր է հասկանալ՝ ինչպես փաստաթղթի տեքստ տալ եւ օգտագործել Ադրբեջանին ներկայացված մեղադրանքները հետագայում, քանի որ այսօր նախատեսված չէր բանաձեւի կամ հայտարարության ընդունում։  

«Մենք, իհարկե, հասկանում ենք Ադրբեջանն առանձնապես չի վհատվում շարունական հասցեական մեղադրանքներից, բայց, վստահ եմ, որոշակի զսպող ազդեցություն այս քննադատությունները ունենում են Ալիեւի գործելաոճի եւ ձեռագրի վրա»,-ասաց նա։

Անդրադառնալով ադրբեջանական պատվիրակության անդամների ելույթներին, երբ վերջիններս արդարանում էին՝ Հայաստանի հասցեին անհիմն մեղադրանքներ հնչեցնելով, պատգամավորը նշեց․

« Ադրբեջանցիների արդարացումները միշտ նույնաբովանդակ են։ Առաջին անգամ չէ, որ Ադրբեջանի կողմից իրականացված տարբեր ժամանակների հանցանքները քննարկվում են այս վեհաժողովում․ վերջին մի քանի նիստերին եղել է, օրինակ, անդրադարձ գերիների վերադարձին։ Իրենք միշտ փորձում են ինչ-որ հուզական ելույթներ ունենալ  եւ իրականությանը չհամապատասխանող բաներ ասել, ու իրենց միակ նախադասությունը՝ կարմիր գծով անցնող այս միտքն է, որ Հայաստանը մոլորեցնում է միջազգային հանրությանը։ Ուղղակի զավեշտալի է»,- ասաց Արուսյակ Ջուլհակյանը։