Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՊԵԿ
A A
Պաշտոնական

Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրության վերաբերյալ ՊԵԿ-ի հայտարարությունը

Հոկտեմբերի 10-ին Հակակոռուպցիոն կոմիտեն տարածել է հաղորդագրություն՝ «Շուրջ 5 մլն ՀՀ դրամ կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ մեղադրվող ՊԵԿ պաշտոնյաների վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է» վերնագրով:

Պետական եկամուտների կոմիտեն ընդգծում է, որ Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրությամբ նկարագրվող դեպքը ՊԵԿ ներքին անվտանգության վարչության և ՀՀ ԱԱԾ կողմից ամիսներ առաջ բացահայտված դեպքի մասին է:

Հորդորում ենք լրատվամիջոցներին նշված հաղորդագրությունը տարածելիս ճշգրտորեն օգտագործել պաշտոնական աղբյուրի տեղեկատվությունը՝ զերծ մնալով դեպքը որպես նոր բացահայտում ներկայացնելու շեշտադրումներից: 

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին