Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

«Պորշ»-ը և «Զիլ»-ը իրար են բախվել, 2 վարորդները տեղում մահացել են․ կադրեր դեպքի վայրից (տեսանյութ)

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 38-րդ կմ հատվածում տեղի ունեցած՝ մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախնական տվյալներով, 2022 թվականի հոկտեմբերի 9-ին՝ ժամը 20:15-ի սահմաններում, հիշյալ վայրում միմյանց են բախվել «Պորշ» և «Զիլ» մակնիշի ավտոմեքենաները, որի հետևանքով վարորդները տեղում մահացել են, իսկ «Պորշ» ավտոմեքենայի 3 ուղևոր՝ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում նշանակվել են դիակի դատաբժշկական և դատաբժշկական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է:

Քննչական կոմիտե