Բացել լրահոսը Փակել լրահոսը
1758369332_13_0_1450_808_1920x0_80_0_0_851094951a85ffddba26ea30c449e2e8.jpg
A A
Քաղաքականություն

Ղրղզստանում չեղյալ են հայտարարել ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն 2022» զորավարժությունները

Ղրղզստանի պաշտպանության նախարարությունը չեղյալ է հայտարարել ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն 2022» զորավարժությունները, կիրակի լրագրողներին հայտնել են գերատեսչության մամուլի ծառայությունում: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

««Անխախտ եղբայրություն 2022» զորավարժությունները չեղյալ են հայտարարվել ղեկավարության որոշմամբ»,- հայտարարել է մամուլի ծառայության ներկայացուցիչը:

ՀԱՊԿ երկրների «Անխախտ եղբայրություն 2022» զորավարժությունները պետք է տեղի ունենային Ղրղզստանի «էդելվեյս» զորավարժարանում հոկտեմբերին։