Բացել լրահոսը Փակել լրահոսը
Captureա
A A
Հասարակություն

Վախենում եմ հայերի համար. Շերն անդրադարձել է Ադրբեջանի քայլերին

Երգչուհի Շերը (Շերելին Սարգսյան) Twitter-յան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Ադրբեջանի հարձակմանը Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա։
 
«Վախենում եմ հայերի համար։ Ոչ ոք նրանց չի պաշտպանում Ադրբեջանից. Հայաստանը նավթ չունի։ Ադրբեջանցիները սպանում են հայերին։ Երևան այցիս ժամանակ գնացել էի 2 մանկատուն, որտեղի հայ երեխաները ծնողներ չունեին, որովհետև նրանք սպանվել էին ադրբեջանցիների կողմից։ Խոսքեր չկան...»։