A
A
«Բա դուք ինչի՞ եք պատրաստ․ թուրքի տիրապետության տակ մտնելո՞ւ»․ ցուցարարը՝ Արցախի ԱԺ նախագահին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՍտեփանակերտում բողոքի ակցիա էր։ Հավաքվածները պնդում են, որ կա՛մ պիտի պայքարեն, կա՛մ հավաքեն իրերն ու գնան Արցախից։ Հավաքվածներին բարկացրել է նաև այն, որ Արցախի ղեկավարությունը չի արձագանքում Ադրբեջանի նախագահի հայտարարությոններին։
Քաղաքացիները փակել են նախագահական նստավայրի մուտքը և պահանջում են, որ Արայիկ Հարությունյանը դուրս գա ու պատասխանի իրենց հուզող հարցերին:
Ցուցարարների մոտ դուրս եկավ ԱՀ ԱԺ նախագահը, նրանք շարունակեցին պահանջել, որ իրենց ընդունի Արայիկ Հարությունյանը։
Հիշեցնենք՝ Պրահայում Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե «Արցախի հայերն Ադրբեջանի քաղաքացիներ են, իսկ ովքեր համաձայն չեն, կարող են գնալ, որտեղ ուզում են»։