Բացել լրահոսը Փակել լրահոսը
wind 6719
A A
Հասարակություն

Անձրև, ամպրոպ ու քամու ուժգնացում է սպասվում. ջերմաստիճանը կնվազի

Երևանում այսօր և հոկտեմբերի 10-ի ցերեկը, 11-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 9-ի ցերեկը, 10-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում մինչև 15-18մ/վ արագությամբ: 

Հանրապետության տարածքում այսօր և հոկտեմբերի 10-ի ցերեկը, 11-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հոկտեմբերի 9-ի գիշերն առանձին շրջաներում, 9-ի ցերեկը, 10-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 8-ի և 9-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով: 

Արցախում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ, վաղը՝ անձրև և ամպրոպ։