Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ղրիմի կամրջի հրդեհ
A A
Քաղաքականություն

Ղրիմի կամրջին տեղի ունեցած պայթյունն ահաբեկչություն են որակել

Ռուսասատանը Ղրիմին կապող Կերչի կամրջի վրա բեռնատար է պայթեցվել. այժմ հրդեհը մարված է։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ պայթյունից հետո վառելիքի բաքեր էին հրդեհվել։ Ըստ NAC-ի՝ մասամբ փլուզվել են երկու ավտոուղիները։ Նրա ցամաքային հատվածի կամարը չի վնասվել։

Կատարվածի հետևանքով, այս պահի տեղեկատվության համաձայն, զոհեր և վիրավորներ չկան։ Կամուրջի երթեւեկությունը դադարեցվել է, նեղուցում նավարկությունը շարունակվում է։ «Կոմերսանտ»-ի տեղեկացմամբ՝ պայթյունը որակվում է որպես ահաբեկչություն:

Նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է ստեղծել կառավարական հանձնաժողով՝ արտակարգ դրության պատճառները պարզելու և հետևանքները վերացնելու համար։