Բացել լրահոսը Փակել լրահոսը
di
A A
Հասարակություն

Նուբարաշենի տներից մեկում հայտնաբերվել է 41-ամյա կնոջ արնաշաղաղ դի․ Shamshyan.com

Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։10-ի սահմաններում ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքից ահազանգ է ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն, որ Նուբարաշեն վարչական շրջանի 6-րդ փողոցի շենքերից մեկի բնակիչը տևական ժամանակ է չի արձագանքում դռան և հեռախոսազանգերին։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանած ԱԻՆ ՓԾ Նուբարաշենի թիվ 10-րդ հրշեջ- փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները, բացելով տան դուռը, հյուրասենյակում հայտնաբերել են կնոջ դի, արնաշաղախ վիճակում։ Ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով պարզել են, որ սպանվածը նշված հասցեի բնակիչ 41-ամյա Աստղիկ Մ․-ն էր։ Բժշկի նախնական եզրակացության համաձայն՝ մարմնի վրա կա դանակի մի քանի հարվածի հետքեր։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչներն արդեն պարզել են ենթադրյալ սպանություն կատարողի ինքնությունը և ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ նրան և հանցագործություն գործիք դանակը հայտնաբերելու ոււղությամբ։