Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+melikyan
A A
Սպորտ

Կուզեի, որ երկրպագուները նույնպես մեզ օգնեն վաղը. Եղիշե Մելիքյան

Երևանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանն այսօր կայացած մամուլի ասուլիսին խոսեց Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի շրջանակում վաղը Լիտվայի չեմպիոն «Ժալգիրիսի» հետ կայանալիք խաղի մասին։

«Մենք պատրաստ ենք այս խաղին։ Բոլոր ֆուտբոլիստները թե՛ հոգեպես, թե՛ տակտիկապես, թե՛ ֆիզիկապես պատրաստ են խաղին։ Վնասվածք ունեցող ֆուտբոլիտներ չունենք։

Մենք ուսումնասիրել ենք մրցակցին: «Ժալգիրիսն» ունի ուժեղ կողմեր։ Նրանց կազմում կան իմ գլխավորությամբ հանդես եկած երկու ֆուտբոլիստներ՝ Ռենան Օլիվեյրան ու Ժոելը (Բոպեսու), որոնք ուժեղ ֆուտբոլիստներ են, բայց մենք պատրաստ ենք վաղվա խաղին։ Մենք ուզում ենք հաղթել վաղվա խաղում, վաստակել երեք միավոր։

Շատ կուզեի, որ երկրպագուները նույնպես մեզ հետ լինեն և օգնեն վաղը։ Երբ դրսում ենք խաղում, մենք զգում ենք մրցակցի երկրպագուների այդ ճնշումը։ Կուզենայի, որպեսզի մեր մրցակիցն էլ վաղը դա զգար», - ասել է մարզիչը նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ։

Նշենք, որ Կոնֆերենցիաների լիգայի 3-րդ տուրի «Փյունիկ» - «Ժալգիրիս» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 6-ին, «Հանրապետական» մարզադաշտում