Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+gavat 5.10.
A A
Սպորտ

Հյուրերի բացահայտ առավելությամբ. Հայաստանի ֆուտբոլի գավաթ (տեսանյութ)

Հայաստանի ֆուտբոլի Fastex գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ փուլում այսօր կայացան ևս երկու հանդիպում:

«Ալաշկերտը» հյուրընկալվելիս 4:1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Վեստ Արմենիայի» նկատմամբ: Գյումրիի «Շիրակը» Կապանում պարզապես ջախջախեց տեղի «Սյունիքին»` 5:1: Առաջին խմբի նորեկ ՄԻԿԱ-ն սեփական դաշտում պարտվեց Կապանի «Գանձասարին»` 1:2:

Մնացած երկու խաղերը կկայանան վաղը: «Լեռնային Արցախը» իր հարկի տակ կընդունի Չարենցավանի «Վանին», իսկ ԲԿՄԱ-ն` «Նոային»: «Փյունիկը» և «Ուրարտուն» ազատ են այս փուլում: