Բացել լրահոսը Փակել լրահոսը
l-y3dDbJ3fBJ
A A
Հասարակություն

Hard Rock Cafe Yerevan-ը միանում է կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի իրազեկման միջոցառումներին

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) պորտֆելային ընկերություններից մեկը՝ Hard Rock Cafe Yerevan-ը միանում է կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի իրազեկման միջոցառումներին՝ Hard Rock Café International-ի ամենամյա արշավի շրջանակներում:

Hard Rock Cafe Yerevan-ում (հասցեն` Երևան, Պուշկին 3ա) ամբողջ հոկտեմբեր ամսին կգործեն ճաշացանկի հատուկ առաջարկներ, որից ստացված հասույթի մի մասը կնվիրաբերվի Հայ-ամերիկյան առողջության կենտրոնին: ԱՆԻՖ-ը ողջունում է իր գործընկերոջ մասնակցությունն այս անհրաժեշտ նախաձեռնությանը և կարևորում իր յուրաքանչյուր ծրագրում սոցիալական պատասխանատվության կոմպոնենտի առկայությունը: Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանի խոսքով. «Հայ-ամերիկյան առողջության կենտրոն» հիմնադրամը առաջին շահույթ չհետապնդող կազմակերպությունն է եղել Հայաստանում, որը սկսել է կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման և կանխարգելման լայնածավալ ծրագրեր դեռևս 90-ականների սկզբից: Մինչ օրս ՀԱԱԿ-ի իրազեկման և կանխարգելման աշխատանքների շնորհիվ փրկվել է 16,069 կին:

«Իրազեկման անհրաժեշտությունը, սակայն, շարունակում է կարևոր մնալ և այս ուղղությամբ ջանքերը կարող են փրկել ավելի շատ կյանքեր։ Ողջունելի է, որ «Հարդ Ռոք Կաֆե Երևան»-ը ստանձնել է այս հարցում մեզ միանալու առաքելությունը»,- նշել է Խաչանուշ Հակոբյանը: Hard Rock International-ը նշում է 23-րդ ամենամյա PINKTOBER արշավը՝ համագործակցելով աշխարհահռչակ շեֆ-խոհարար և կրծքագեղձի քաղցկեղը վերապրած Դոմինիկ Կրենի հետ: Hard Rock սրճարանները, հյուրանոցները և խաղատները ամբողջ աշխարհում, հոկտեմբեր ամսվա ընթացքում, եզակի գործընկերային հարաբերությունների շրջանակում, աջակցելու են Ամերիկյան քաղցկեղի միությանը և իրենց տեղակայման երկրներում համանման կազմակերպություններին:

Այս մասին հայտնում է ԱՆԻՖ-ը։