Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+boks silver
A A
Սպորտ

Բռնցքամարտիկ Երանոս Օհանյանը բաց է թողել եզրափակիչը

Բռնցքամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը 5 մեդալ է նվաճել Իտալիայում ավարտված Եվրոպայի առաջնությունում:

Պատվո հարթակի ամենավերին աստիճանին կանգնեցին 46 կգ քաշային Վաղարշակ Քեյանն ու 52 կգ քաշային, արցախցի Էրիկ Առստամյանը։

Եզրափակիչ դուրս եկած 70 կգ քաշային Երանոս Օհանյանին մրցաշարի գլխավոր բժիշկը վնասվածքի պատճառով թույլ չի տվել մասնակցել եզրափակիչին, և մեր մարզիկն արժանացել է արծաթե պարգևի։ Հայաստանը ներկայացնող երկու բռնցքամարտիկներ` 50 կգ քաշային Դավիթ Սաֆարյանն ու 60 կգ քաշային Ռաֆայել Ներսիսյանը, նվաճել են բրոնզե մեդալ։ Հայաստանի տղաների հավաքականն առաջինն է թիմային հաշվարկում