A
A
Երեւանում միմյանց են բախվել մոպեդն ու «Hyundai Sonata» -ն
Աջակցիր «Ա1+»-ինՀոկտեմբերի 4-ին, ժամը 15։26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Անհաղթի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են մոտոցիլետ և մարդատար ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Դավիթ Անհաղթի փողոցում բախվել են «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքնան (վարորդ՝ Ա․ Մ․, ծնված 1974 թ.) և մոպեդը (վարորդ՝ Գ․ Բ․, ծնված 1998 թ.):
Փրկարարները սահմանազատել են տարածքը և մոպեդի վարորդին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր: