Բացել լրահոսը Փակել լրահոսը
310688470_467045665469119_4924817646718396982_n
A A
Քաղաքականություն

Բրիտանական դեսպանությունը սարսափած է հայ գերիների գնդակահարության տեսանյութից․ հայտարարություն

Բրիտանական դեսպանությունը սարսափած է այն տեսանյութով, որում երևում է, թե ինչպես են գերի ընկած հայ զինվորները գնդակահարվում ադրբեջանական ուժերի կողմից։
Մենք ողջունում ենք Ադրբեջանի գլխավոր դատախազության հայտարարությունը տեսանյութը համապարփակ հետաքննության ենթարկելու հանձնառության մասին։ Ակնկալում ենք, որ հետաքննության արդյունքները կհրապարակվեն։ Ակնկալում ենք, որ վատ վերաբերմունքի, չարաշահումների և կամայական սպանությունների վերաբերյալ բոլոր մեղադրանքները լիովին կհետաքննվեն համապատասխան մարմինների կողմից։
 
Այս մասին կարդում ենք ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատան հաղորդագրությունում։