Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՄԻԵԴ 4
A A
Քաղաքականություն

ՄԻԵԴ և Արդարադատության միջազգային դատարան է ներկայացվել Ադրբեջանի ԶՈՒ կողմից հայ գերիների սպանության տեսանյութը

Հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանության վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարան եւ Արդարադատության միջազգային դատարան ներկայացված պահանջների շրջանակներում հոկտեմբերի 3-ին նշված դատարաններին է ներկայացվել սույն թվականի հոկտեմբերի 2-ին սոցիալական ցանցերում շրջանառված հայ զինծառայողների սպանության տեսանյութը՝ ևս մեկ անգամ ընդգծելով Ադրբեջանի կողմից էթնիկ հայերի հիմնարար իրավունքների խախտման փաստը:  

Այս մասին տեղեկացնում է «Ֆեյսբուք»-ում Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի էջը։