Բացել լրահոսը Փակել լրահոսը
1093991
A A
Քաղաքականություն

Ֆրանսիայի վարչապետը հորդորել է չանտեսել Ռուսաստանին

Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բորնը հորդորել է չանտեսել Ռուսաստանին՝ նշելով, որ ՌԴ-ն խոշոր տերություն է և նրա հետ երկխոսությունը շարունակվում է:

«Ռուսաստանը մնում է խոշոր տերություն, որը վաղը չի դադարի մեր հարևանը լինել: Մենք չենք կարող նրան անտեսել: Ապագան որոշվելու է բանակցությունների սեղանի շուրջ, ոչ թե ռազմի դաշտում: Դա է պատճառը, որ երկրի նախագահն ընտրել է Ռուսաստանի նախագահի հետ երկխոսելու ուղին»,-ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին վարչապետն ասել է Ազգային ժողովի նիստի ընթացքում, որը նվիրված է եղել Ուկրաինայում տիրող իրավիճակին:

Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ Ֆրանսիան պետք է ամեն ինչ անի, որպեսզի Ուկրաինան և Ռուսաստանը վերադառնան բանակցային գործընթացին: Նա նշել էր, որ Ռուսաստանի հետ հարգալից երկխոսությունն արդյունավետ է և թույլ է  տալիս արդյունքների հասնել: