Բացել լրահոսը Փակել լրահոսը
արման բաբաջանյան
A A
Քաղաքականություն

Կլաարի գրառումից հուզվելու փոխարեն պետք է աշխատել․ Բաբաջանյան

 
«Հանուն հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
 
Կլաարի գրառումից հուզվելու փոխարեն պետք է աշխատել։
 
Պատրանքներ չունենալ ոչ մի երկրից և միջազգային կառույցից։ Համաշխարհային անվտանգային կառուցակարգն այսօր իրավիճակի գնահատման իր չափումներն ունի, և դա երբեմն ավելի այլանդակ տեսք ունի, քան նույնիսկ կրկնակի ստանդարտներն են։
 
Մենք կարող ենք մուննաթ գալ որեւէ արտաքին կողմի վրա կամ երկրպագել որեւէ կողմի, բայց այդ ամենից առաջ եւ ամենից ավելի՝ մենք ունենք առկա դառը իրողություններին առերեսվելու, դրանց պատճառները, խորքը մեզ համար պարզելու անհրաժեշտություն: