A
A
«Եթե դու հայրական օջախդ չես սարքում, ինչ-որ մի շինությունդ չես զարգացնում, դու պետություն պըհող ե՞ս։ Չես պըհի»․ մտորումներ Ակներասարից (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՍարերում կյանքն ուրիշ է՝ ոչ սովորական առօրյայով ու կենցաղով։ Այստեղ լույսը սովորականից շուտ է բացվում, և լուսաբացի հետ սկսվում է սարի կյանքը՝ դժվար, հոգսաշատ, բայցև թեթև և առանց խառնակ մտքերի։
Աշխարհի ցավոտ խնդիրներով ապրող, բայց աշխարհից կտրված վայր է Ակներասարը, որտեղ ապրողներն իրենք են որոշում իրենց կյանքի ձևն ու կանոնները։ Եվ սիրով, բաց սրտով հյուրընկալում են հազվադեպ եկվորներին։
Մանրամասները՝ «Անկյուն +3» ՀԸ տեսանյութում