Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+boks 1
A A
Սպորտ

Հայաստանի պատանի բռնցքամարտիկները 5 մեդալով կվերադառնան Եվրոպայից

Իտալիայում շարունակվող բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում այսօր կայացան քառորդ եզրափակիչ մարտերը: Հայաստանից մասնակցեցին 10 հոգի:

46 կգ քաշային Վաղարշակ Քեյանը վստահ հաղթեց վրաստանցի Ալի Ահմեդլիին և մտավ կիսաեզրափակիչ: Դավիթ Սաֆարյանը (50 կգ) լարված պայքարում պարտության մատնեց իտալացի Ջուզեպե Դել՛Աքուիլային` 3:2:

Էրիկ Արստամյանը (52 կգ) միայն մեկ միավոր զիջեց բուլղարացի Էվելին Կոլևին՝ 4:1: Ռաֆայել Ներսիսյանը (60 կգ) նույն հաշվով հաղթեց իսպանացի Ասիեր Լանսարոտեին:

Իսկ ահա մեր բռնցքամարտիկներ Արման Արզումանյանը (48 կգ), Արթուր Ավետիքյանը (54 կգ), Անդրանիկ Մարտիրոսյանը (57 կգ), Մարատ Միքայելյանը (63 կգ), Արգիշտի Հակոբյանը (66 կգ) և Ալբերտ Հարությունյանը (75 կգ) պարտություն կրեցին և դուրս մնացին պայքարից:

Այդպիսով, Հայաստանի հավաքականն այս առաջնությունում արդեն ապահովել է 5 բրոնզե մեդալ (երեկ քառորդ եզրափակիչում հաղթել էր նաև 70 կգ քաշային Երանոս Օհանյանը):

Կիսաեզրափակիչ մարտերը կկայանան հոկտեմբերի 2-ին: