Բացել լրահոսը Փակել լրահոսը
310224031_10228513131391494_4980671205691726710_n
A A
Հասարակություն

«Մի փորձություն էլ անցանք». Դավիթ Սանասարյանը 16 օր անց վերադարձել է դիրքերից

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
 
«Մի փորձություն էլ անցանք. 16 օր անց վերադարձա Երևան։
 
Ասելիք շատ կա. առաջիկա օրերին կգրեմ ու հարցազրույցներով կխոսեմ, բայց արտահերթ կասեմ, որ մեր զինվորները, հատկապես՝ ժամկետայիններն ավելի լավ են պատկերացնում իրենց գործն ու պատասխանատվության չափը։ Չնայած դրան, նաև խորհուրդ կտամ, որ հնարավորություն ստեղծեք, և գոնե մի հերթափոխ կանգնեք զինվորների կողքին։ Հավաստիացնում եմ, որ և' կուժեղանաք, և' զինվորին զորավիգ կլինեք։
 
Մեզ մնում է կամք ու վճռականություն դրսևորել, որպեսզի անվտանգության պահպանման ողջ բեռը սպաների ու զինվորների ուսերին չթողնենք։
Հավերժ փառք ու խոնարհում հայրենիքի պաշտպանության ժամանակ անմահացած մեր հերոսներին և անփորձանք ծառայություն սահմանում կանգնած մեր զինվորներին ու նրանց հրամանատարներին»։